Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իսկ դուք ասում եք…

Իսկ դուք ասում եք…
30.01.2018 | 01:39

Ազգային ժողովում գնաճի և այն մեղմելու հնարավորությունների լսումներում օրիգինալ էր գյուղնախարար Իգնատի Առաքելյանը. հարևան երկրներում շատ են հավանել մեր արտադրած միսն ու կարտոֆիլը, ու բարձր գներով դրանք տեղափոխվում են նրանց մոտ: Շուկայի օրենքի համաձայն, մերոնք էլ մեզ մոտ են բարձրացնում այդ գները: Ըստ նախարարի՝ դա լավ է, որովհետև խթանում է ոլորտի զարգացումը:


Աչքներս լույս. եթե մի օր էլ պարզվի, որ հայկական ծագմամբ այդ սննդատեսակների պահանջարկը արտերկրում շեշտակի աճում է (ինչի հեռանկարի մասին ակնարկում է նախարարը), ապա կունենանք ավելի մեծ գնաճ, ոլորտն ավելի կզարգանա, իսկ մենք կմոռանանք, որ մեր սննդակարգում եղել են միս և կարտոֆիլ:
Տարեվերջյան իր հաշվետու մամուլի ասուլիսում գյուղնախարարը բողոքում էր, որ մեզանում մսի ու կարտոֆիլի արտադրությունները եկամտաբեր և մրցունակ չեն, ու այդ բացը վերացնելու համար հրահանգել է արտերկրից ներկրել 0,5 միլիարդ դրամից ավելի արժողությամբ գյուղտեխնիկա:
Գյուղտեխնիկան դեռ չի հասել հանրապետություն, բայց խնդիրն արդեն լուծվել է, հաջողությունը երկնքից իջավ, արտադրանքի գինը բարձրացավ, ոլորտը դարձավ եկամտաբեր, մրցունակ:


Միայն թե այս ամենը շուկայի փուչիկներն են, որոնք շուտով կպայթեն, որովհետև եկամտաբեր, մրցունակ արտադրանքի հիմքը ցածր ինքնարժեքն է, որի հիմնական բաղադրիչների` անասնակերի, աշխատուժի ծախսի ինքնարժեքները մեզանում միջին մակարդակից էականորեն բարձր են, արոտների ու խոտհարքների բերքատվությունը նորմատիվից ցածր է 2-3 անգամ, խոտն անորակ է, 1 ցենտներ մսի վրա աշխատուժի ծախսումները բնորոշվում են քարեդարի ցուցանիշներով` մեքենայացում չկա, գումարած այս տարվա երաշտը` որը խոտի գինը բարձրացրեց մոտավորապես 2 անգամ:
Թեկուզ և նախկին (մինչև բարձրացումը) ինքնարժեքով, մսի արտադրության ծավալները կարելի էր կրկնապատկել, եթե արոտների զբաղվածությունը նույն չափով մեծացնեինք, ինչի հնարավորությունը ունեինք: Այդ դեպքում մսի մի զգալի մասը կմնար հանրապետությունում, և գնաճը այսքան զգալի չէր լինի: Բայց դա չարեցինք:


Դրությունը արմատապես բարելավելու համար հայրենական գիտատեխնիկական մշակումները չեն արժանանում գյուղնախի ուշադրությանը, իսկ այդ նպատակների համար Համաշխարհային բանկից վերցրած 60 միլիոն դոլար վարկի առյուծի բաժինը հոսում է ոլորտի կառավարիչների գրպանը, որովհետև այդպես է ստորագրվել վարկային պայմանագիրը:
Իսկ դուք ասում եք…

Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ

Դիտվել է՝ 2729

Մեկնաբանություններ